Տվյալների արտահոսքի հետևանքները կարող են կործանարար լինել։ Բացի այդ, ԵՄ Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգով նախատեսվում են տուգանքներ՝ մինչև 20 մլն € կամ համաշխարհային տարեկան շրջանառության 4 %-ի չափով՝ կախված նրանից, թե որ գումարն է ավելի մեծ։
Մենք կօգնենք ձեզ նախապատրաստվել ԵՄ Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի պահանջներին և հետևյալ երեք միջոցներով նվազագույնի հասցնել տուգանվելու վտանգը։
Պայքարել տվյալների կորստի հիմնական պատճառի դեմ։
ՊԱՀԱՆՋՆԵՐ | ԱՐՏԱԴՐԱՆՔԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄ | ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՂԱՆԱԿ |
| Վնասաբեր և փրկագին պահանջող ծրագրերի արգելափակում | Intercept X + Sophos Endpoint Advanced | Պաշտպանում է ձեր վերջնակետային սարքերը նորագույն վնասաբեր և փրկագին պահանջող ծրագրերից, ինչպես նաև հայտնի սպառնալիքներից։ Վերլուծում և արձանագրում է տվյալների գողության փորձերը։ |
| Sophos Mobile | Պաշտպանում է շարժական սարքերում պահվող տվյալները և ապահովում համապարփակ պաշտպանություն կորստից ու գողությունից։ |
Սպառնալիքների կանխում ցանցի սահմանին
ՊԱՀԱՆՋՆԵՐ | ԱՐՏԱԴՐԱՆՔԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄ | ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՂԱՆԱԿ |
| Տվյալների գողությանն ուղղված հարձակումների կանխում դեռևս ցանցի սահմանին | XG Firewall SG Firewall | Synchronized Security-ն Endpoint Protection-ի հետ համատեղ ավտոմատ կերպով հայտնաբերում է վտանգված համակարգերը և մեկուսացնում դրանք։ |
| Էլեկտրոնային նամակներում առկա զգայուն տվյալների ավտոմատ գաղտնագրում կամ արգելափակում | Secure Email Appliance Gateway SG Firewall | Ավտոմատ կերպով արգելափակում է վնասաբեր էլեկտրոնային նամակները և գաղտնագրում զգայուն տվյալներ պարունակող կցորդները։ |
Մարդկային սխալների բացառում
ՊԱՀԱՆՋՆԵՐ | ԱՐՏԱԴՐԱՆՔԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄ | ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՂԱՆԱԿ |
| Առանձին ֆայլերի պաշտպանություն՝ անկախ պահպանման վայրից | SafeGuard Encryption | Նոր սերնդի ֆայլերի գաղտնագրումը պաշտպանում է ձեր տվյալները նաև ընկերության ցանցից դուրս և ընկերությանը չպատկանող սարքերում։ |
| Ամպային միջավայրում զգայուն տվյալների պաշտպանություն | SafeGuard Encryption | Ֆայլերի ավտոմատ և անխափան գաղտնագրում ու վերծանում՝ Dropbox-ի և OneDrive-ի նման հանրային ամպային պահոցներ վերբեռնելիս և այնտեղից ներբեռնելիս։ |
| Տվյալների պատահական բացահայտման կանխարգելում | SafeGuard Encryption | Մշտապես ակտիվ Synchronized Encryption-ն ապահովում է, որ բոլոր ֆայլերը միշտ և ամենուր մնան գաղտնագրված։ |